21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարդու մեղքը դեռ չապացուցված ստվեր են գցում.ազատամարտիկներ/ֆոտո/վիդեո/

Ազատամարտիկները անժամկետ նստացույց են հայտարարել Հանրապետության հրապարակում, նրանց բազմաթիվ սոցիալական պահանջներին ավելացել է ևս մեկը՝ ազատել սեպտեմբերի 20-ին ձերբակալված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Henaran.am-ի հետ զրույցում ”Կոռնիձոր” ջոկատի ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը/Մոլական/ նշեց.’’Իբր քիչ պահանջ ունեինք մենք կառավարությունից, հիմա էլ ավելացելա նոր պահանջ: Մեր պահանջն է, որ ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակեն:Մեր կառավարությունը աշխատումա, որ ոչինչ չանի մեր ՀՀ հողերը ազատագրող, ժողովրդի թիկունք կանգնած՝ազատամարտիկի համար”:

Իսկ “Խաչակիր” ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը մանրամասն վերլուծեց Վոլոդյա Ավետիսյանին երկամսյա նախնական կալանքի ենթարկելու որոշումը: Սարուխանյանը գտնում է, որ այս պարագայում գործ ունենք “պատվերի”  հետ: Ազատամարտիկներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Վոլոդյա Ավետիսյանի նկարը և ասվել.”Ոմն սպա՝ Վոլոդյա Ավետիսյանը իբր գործողություն է կատարել և կոչ է արվում իրենից տուժած քաղաքացինեորին դիմել: Այսինքն մարդու մեղքը դեռ չապացուցված անվան վրա ստվեր են գցում”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ