Սերժ Սարգսյանի հանդունգն քննադատն առաջվանը չէ /վիդեո/
Սեպտեմբերի 21-ին մարզահամերգային համալիրում Անկախության օրվան նվիրված տոնական ընդունելությանը հրավիրված էր նաեւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նա ի տարբերություն ուրիշների, չէր կրում Եռագույն խորհրդանիշը: “Կարեւորը հոգվ հայ եմ, նման թիթիզ բաների կարիք չունեմ”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:
Դավիթ Հակոբյանը չի թերագնահատում 22 տարվա անկախության ձեռբերումները, բայց գտնում է, որ այդ տարիների մեծագույն հաղթանակը օրերս էր, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին:
“Ես մեր նախագահի եւ պետության հանդուգն քննադատողներից մեկն եմ եղել: Բայց առաջինը ես եմ ողջունել այդ քայլը: Վերջապես Հայաստանը իր տեղը կգտնի ռուսական քաղաքականության մեծ օրբիտայի մեջ”,-ասաց Հակոբյանը:
Վերջինս կարծիքով, այդ պայմանագիրը չի վնասի Հայաստանի ինքնուրույնությանը:
Դավիթ Հակոբյանի զրույցի այլ մանրամասները տեսանյութում: