02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հանձնարարությունը մենք կատարեցինք փառքով» /տեսանյութ/

Շուշին ազատագրելու գնացող տղաներին  հայերը  ճանապարհում էին արցունքոտ աչքերով: Բոլորը գիտեին, որ նրանցից շատերը կարող են հետ չվերադառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  Շուշիի ազատագրման օրերը վերհիշեց «Հայոց ազգային բանակ» հատուկ գնդի հրամանատար Սամվել Փափազյանը:

«Հանձնարարությունը մենք կատարեցինք փառքով: Մի քանի ժամ տևած ահեղ մարտերից հետո բազմաթիվ զոհեր ունեցանք: Շուշիի ազատագրման համար ընկած 56 տղաներից  27-ը մեր ջոկատից էին, ունեցանք 2 անհետ կորած: Մեզ վրա հարձակվեցին մեծաթիվ ազերիներ: Կամ պետք է բոլորս զոհվեինք, կամ հաղթեինք: Վերջում ես վիրավորվեցի, ազատագրված Շուշին տեսա մի քանի օր անց, երբ ոտքի կանգնեցի»,- պատմեց ազատամարտիկը:

«Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյան էլ  իր հերթին հիշեց՝ քանի որ Շուշիի ազատագրման օրերին կռվում էին բոլորովին այլ ուղղությամբ, ազերիներից են առաջինն իմացել, որ քաղաքն ազատագրված է:

https://www.youtube.com/watch?v=a0jySXoHUI0&feature=youtu.be

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ