12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք այդպես չէինք անի…վիրավորվե՞լ է ՛՛դաշնակներից՛՛ /վիդեո/

՛՛Ես չէի ասի, ինը ամիս առաջ հավաքների ժամանակ ավելի շատ էինք, հետո ավելի քիչ, հետո ավելի շատ, այսօր հավաքվածների թիվը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների այստեղ լինելը նշանակում է քայլ առաջ, ժողովրդի ոգին կա ու մեծամասնությունը գիտի, որ ունենք չընտրված, ապօրինի իշխանություններ ունենք, բայց սա քայլ առաջ է, և մենք պիտի աշխատենք, միանգամից չի լինում՛՛,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչպիսին են տրամադրություններ Սյունիքի մարզում, մասնավորապես թիվ 38 ընտրատարածքում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենց թեկնածուն անվախ է, նրան փորձել են կաշառել, սակայն ապարդյուն:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՅԴ-ի հայտարարությանը, որով նրանք կոչ էին անում թիվ 38 ընտրատարածքի ընտրողներին չմասնակցել ընտրություններին, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդն ասաց.

՛՛ ՛՛Ժառանգությունն” ուրիշի խոսքին ու պահվածքին քիչ է նայում, որովհետև մենք ուրիշ գործ ունենք անելու: Երբ լինում է այլընտրանքային թեկնածու, մենք զորակցում ենք, եթե մենք չունենք թեկնածու: Սխալ որոշում է, բայց ամեն մի կուսակցություն անում է իր որոշումը, սա ոչ միայն սխալ է, այլև ժամանակավրեպ է, եթե պիտի արվեր այդ որոշումը, պիտի ի սկզբանե արվեր, ոչ թե քարոզարշավի վերջին շաբաթի նախաշեմին: Մենք տեսանք նախագահական ընտրությունների նախաշեմին, որ այլընտրանքային և ընդդիմաիդր ուժերը չմասնակցեցին ընտրություններին, բայց ժողովուրդն իր խոսքն ասաց: ժողովուրդը կկողմնորոշվի առանց կուսակցական հղման: Եթե ՛՛Դաշնակցությունն՛՛ ունենար իր թեկնածուն, և մենք չունենայինք, հաստատ ՛՛Ժառանգությունը՛՛ կզորակցեր ՛՛Դաշնակցության՛՛ թեկնածուին՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ