22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գնդապետը ձերբակալված է. ազատամարտիկները կնստեն /վիդեո/

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության փաստը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել ազատամարտիկների շրջանում: Անկախության տոնից մեկ օր առաջ տեղի ունեցածը նրանք որակում են` հատուկ հաղորդագրություն` ուղղված այդ անկախության համար պայքարած մարտիկներին:

Henaran.am-ը  զրուցեց ազատամարտիկ “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ /Կոռնիձորի Արո/: Ազատամարտիկը տեղեկացրեց, որ հանրապետության հրապարակում “վայրկյան առ վայրկյան ավելացող ազատամարտիկները պատրաստվում են նստացույցի՝ այս անգամ կառավարության շենքի առջև”: Նրանց պահանջներին ավելացել է ևս մեկը՝ “Ազատ արձակել գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին”:

Հիշեցնենք, որ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրք 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ