25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ առաջին դասարանցիներն ապահովված չեն մաթեմատիկայի գիրք-տետրերով

Այսօր ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը առաջին դասարանցիների՝ մաթեմատիկայի գիրք-տետրերով ապահովված չլինելու խնդրով ծնողների ահազանգի հիման վրա նամակ-հարցում է ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ասված է.

“Ծնողներն  ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց  երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել  մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն  օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ: Ծնողներին խորհուրդ է տրվել  կամ օգտագործված գրքերում գրվածները ջնջել, կամ գրախանութներից  1500 դրամով  գնել նորն  այն դեպքում, երբ  պետությունը տարրական դպրոցի դասագրքերը տրամադրում է  անվճար: Ի դեպ “Facebook” սոցիալական ցանցով այս մասին գրել են նաև Ձեզ: 

Պարզվեց, որ այս անթույլատրելի երևույթը համատարած է: Ո՞վ  է համարձակվել խեղաթյուրել պետության այս պարտականությունը և ծնողին առաջարկել դասագիրքը գրախանութից   գնել այն դեպքում, երբ հրատարակիչներն ու տպարանները  իրավունք չունեն տարվա այս ժամանակահատվածում վաճառքի հանել  դասագրքերը: Նրանք դասագրքերն իրավունք ունեն վաճառելու միայն հոկտեմբերին, երբ դպրոցներում դրանց բաշխումն արդեն  համարվում է ավարտված և վաճառքի հանված դասագրքերի շապիկը պետք է տարբեր լինի դպրոցին տրամադրվածից: 

Խնդրում եմ պարզաբանել, թե. 

  1. պետբյուջեից  հատկացվե՞լ  է   արդյոք տարրական դասարանների դասագրքերի  տպագրման համար նախատեսված  գումարը և որքա՞ն,
  2. տպագրված դասագրքերի քանակը համապատասխանո՞մ է արդյոք   դպրոցներից ստացված պատվերների   քանակին,
  3. մասնավորապես,  առաջին դասարանի մաթեմատիկայի  քանի՞ դասագիրք է տպագրվել   և   ինչո՞ւ  դպրոցներում առաջին դասարանցիներն ապահովված չեն  հատկապես մաթեմատիկայի դասագրքերով,
  4. ընդհանրապես դպրոցներում   աշակերտներն  ապահովվա՞ծ  են  դասագրքերով:

Շնորհակալություն համագործակցության համար”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ