06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայերին Անկախության տոնի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է հայերին Անկախության տոնի կապակցությամբ: Նա ասել է, որ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից իր ջերմ մաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին՝ Սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա կապակցությամբ։ 

՛՛Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ սերտ հարաբերություններ կան՝ հիմնված պատմական կապերի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եւ երախտապարտ եմ հայկական համայնքի շատ ներկայացուցիչների հետ տեւական բարեկամության համար։

Իբրեւ մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը կարող է հպարտանալ հայկական ամենամեծ համայնքներից մեկի բնակավայրը լինելու փաստով, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության եւ տնտեսական հզորության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։

Այսօր մեր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային եւ երկկողմ դինամիկ զարգացող համագործակցության վրա: համաժողովների միջոցով մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական եւ առեւտրային կապերը մեր երկրների քաղաքացիների միջեւ: Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախություն եւ բարգավաճում Անկախության օրը, խաղաղություն եւ երջանկություն առաջիկա տարիներին՛՛,- ասել է Քերին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ