16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայերը՝ Եվրոպայի լիգայում

Երեկ մեկնարկեց եվրոպայի լիգայի 2013 – 2014թթ խաղարկության խմբային փուլը:

Այս տարվա մրցաշարին մասնակցում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների ակումբներ՝ Կառլեն Մկրտչյանի Անժին եւ Գեւորգ Ղազարյանի Շախտյորը: Առաջին տուրում Գեւորգ Ղազարյանի ակումբը՝  Ղազախստանի Շախտյորը հյուրընկալվել էր հունական Պաոկին:

Հանդիպումը ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2 -1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը եւ արժանացել է դեղին քարտի:

Իսկ ահա Կառլեն Մկրտչյանի ակումբը՝ Մախաչկալայի Անժին հյուրընկալվելիս 0 – 0 է ավարտել իր հանդիպումը մոլդովական Շերիֆի հետ: Մկրտչյանը ողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ