Կտեսանկարահանեն. Հրապարակ
Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ եւս ընտրատեղամասերում ընտրական գործընթացը տեսանկարահանվելու եւ առցանց հեռարձակվելու է: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան /«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերություն/կազմակերպության հետ կնքել պայմանագիր, որն էլ կիրականացնի նշված աշխատանքները: Նշենք, որ այդ գործառույթներն իրականացնելու է այն նույն կազմակերպությունը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ելա ապահովում էր ուղիղ հեռարձակումը: Այդ Նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2017 թվականին ՀՀ կառավարությունը առաջին կիսամյակում հատկացնելու է 37 մլն 800 հազ. դրամ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության j պահուստային ֆոնդի հաշվին: