26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրջ սկանդալ․ Ժողովուրդ

«Ծառուկյան» դաշինքը լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: Երեկ ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորի ման­դատից հրաժարված թեկնածուների անունները: Բայց պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքի՝ «մանդատից հրա­ժարված» թեկնածուներից ոչ բոլորն են իմացել, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Մասնավո­րապես «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկ­յանը, ում անունն ինքնաբացարկ հայտնած թեկնածուների շարքում էր, ասել է, թե ինքը մանդատից հրաժար­վելու դիմումի մասին առաջինը լրագ­րողներից է տեղեկացել: «Հաստատ ես չեմ գնացել ԿԸՀ,- ասել է նա եւ հավելել,- գնալու եմ Աժ, բա էլ ինչի համար էի պայքարում»:

Մանդատից հրաժարված թեկնա­ծուների մեջ կար նաեւ Նապոլեոն Ազիզյանի անունը, բայց նա էլ ասել է. «Մանդատից հրաժարվելու իմ դիմու­մը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու»: Ու ստացվում է, որ «Ծառուկյան» դաշին­քում ինչ-որ անձինք միանձնյա որոշ­ում են կայացրել եւ այդ թեկնածունե­րի փոխարեն դիմումներ են գրել, ԿԸՀ ներկայացրել, կամ էլ պարզապես ժա­մանակին այդ մարդկանցից համա­պատասխան դիմումներ են վերցրել ու հիմա դրանք ներկայացնում են Աժ. երկու դեպքում էլ կատարվածն ամո­թալի է, մեղմ ասած: Հետաքրքիր է՝ այսօր ինչպես կվարվի այդ դիմումնե­րի հետ ԿՐՀ-ն՝ ունենալով թեկնածու­ների՝ լրատվամիջոցներով հայտարարությունները, թե իրենք ինքնաբա­ցարկ չեն հայտնել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ