Ղժժում է. Ժամանակ
Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը: Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լետն Մկրտչյանից: Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել: Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները:
Մասնավորապես` ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել: Ծննդյան տոնին ներկա թերթի աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը իրենց կուսակցության մասին անեկդոտներին ու կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ: Բոլոր կենացները խմելուց հետո հետո ամենավերջում Արծվիկ Մինասյանն է հիշեցրել, որ չեն հիշել Սերժ Սարգսյանին, եւ առաջարկել է խմել նրա կենացը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: