Հայկական խորհրդարանական դիվանագիտության պերճանքն ու թշվառությունը
1. 2016-ի դեկտեմբերի վերջերում Բելառուսում ձերբակալվեց Լապշինը: Հունվարին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջան կար: Ոչ մեկ ծպտուն չհանեց, այն դեպքում կար հնարավորություն կանխելու Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Չարվեց: Բլա-բլա-բլա: Ավելին, կոնյակ առան ու վազեցին ուկրաինացի պատգամավորի հետևից, որ համոզեն Խոսքի ազատությանը նվիրված ԵԽԽՎ զեկույցում չգրել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը: Չստացվեց: Ուկրաինացի պատգամավորը դրեց խայտառակ արեց հայկական պատվիրակությանը, որ իրեն փորձել են կոնյակով կաշառեն:
2. 2017-ի ապրիլ: Ալիևը ակնհայտորեն պատրաստվում է նոր շիկացման: Լայնամասշտաբ ռուս-թուրքական զորավարժություններն արդեն վաղուց հայտարարված են, միջադեպերը վտանագավոր բնույթ են ստացել: Անցած տարեվերջին Տավուշի Չինարի գյուղի դիվերսիայից մինչև վերջին օրերի միջադեպերը: Հայկական խորհրդարանական պատվիրակությունը, չզարմանաք, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Ինտերպոլի զեկույցի ժամանակ մթռմռթում է Լապշինի գործով ու ղարաբաղյան շիկացումը կանխարգելող ոչ մի քայլ….
4. Երևի ամառային նստաշրջանում էլ այս ապրիլյան դեպքերի մասին կխոսեն ու խրոխտ կգան Երևան….
5. Չասեմ, որ հոգնեցինք ապրիլյան պատերազմից հետո միջազգային կառույցներում դնեն Ադրբեջանի միջազգային պարտավորության կատարման հարցը, առավել ևս Ագրամունդոն այն ժամանակ շատ վտանգավոր քայլեր էր կատարել… Կրկն չարվեց… Մեկ տարի անց առաջին հերթին ուկրաինական պատվիրակությունը Ագրամունդին թոշակի է ուղարկում ռուսների հետ Սիրիա գնալու համար… Հայկական պատվիրակությանը այլ դեր չի մնացել, քան դամ քաշելը…
Ինչ ասեմ, ժողովուրդն ինքը պետք է մտածեր իր ընտրությունը կատարելուց առաջ: Հիմա բոլորս պետք է վճարենք, ու առաջին հերթին 10.000 դրամ վերցնող սոցիալապես անապահով ծնողը, որի տղան է ծառայում առաջին գիծ… ՊՆ նոր նախարարն էլ դա հաստատեց: այնպես որ ժողովուրդն ինքն է իր տղաների կյանքը 10.000-ով գնահատել ու նորից ընտրել գրեթե նույն ուժերին…
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը