26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՏՌ-ների նոր խմբաքաբակ. ռուս-ադրբեջանական միլիարդանոց սերը. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնությունը զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանի Հանրապետությանը՝ հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը: Նշվում է միայն, որ մատակարարումը իրականացվում է երկու պետությունների միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը իր հերթին հայտարարել է. «Մենք մշտական շփումների մեջ ենք գտնվում ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, լավ և հաջող կերպով զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը»:

 ԲՏՌ-82Ա

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ըստ երևույթին խոսքը զրահափոխադրիչների՝ ԲՏՌ-82 կամ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մատակարարման մասին է:

«Դատելով այն տեղեկություններից, որ կան համացանցում, խոսքը ԲՏՌ-82-ի մասին է: Համենայնդեպս, որևէ այլ բան չի ցուցադրվել»,- մեկնաբանեց ռազմական փորձագետը:

Մոսկվայի ու Բաքվի միջև կնքված որևէ նոր համաձայնագրի մասին տեղեկություն չկա, հետևաբար այս մատակարարումով ավարտին է հասցվում նախորդ համաձայնագրի իրականացումը: Խրամչիխինի գնահատմամբ՝ զրահափոխադրիչները չեն ազդի հայկական ու ադրբեջանական կողմերի ուժերի հավասարակշռության վրա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական ԶԼՄ-ները իսկապես տարածել են նման տեսանյութ, որում ցուցադրվում են նավով Ադրբեջան տեղափոխված զրահափոխադրիչները: Չի բացառվում, որ Բաքուն, զինտեխնիկայից բացի, ստացել է նաև զենք-զինամթերք, սակայն դրա մասին կոնկրետ տեղեկություն չկա: Ամեն դեպքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշում է ոչ միայն զինտեխնիկա, այլև սպառազինություն ստանալու մասին: Ընդ որում, Ադրբեջանի ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների անձնակազմին մատակարարված զենքի ու զինտեխնիկայի շահագործման դասընթացներ կտան ռուսաստանցի հրահանգիչները:

ԲՏՌ-82-ը և ԲՏՌ-82Ա-ն ռուսական ԲՏՌ-80 զրահամեքենաների արդիականացված տարբերակներն են: Արտադրվել են 2009-ին, ՌԴ ԶՈՒ-ում սկսել են կիրառվել 2013 թվականից:

Ռուս-ադրբեջանական համագործակցությունը

Ռուսաստանը Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է: Տարբեր տեղեկություններով՝ ռուսական և ադրբեջանական կողմերը մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության գործարքներ են կնքել զենքի առքուվաճառքի մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գործարքների մեծ մասն արդեն իրագործված է:

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2016 թ. սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների մասին զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս): SIPRI-ի տվյալներով՝ 2012-16թթ. Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

Ռազմատեխնիկական համագործակցության մասին ռուս-ադրբեջանական ամենախոշոր գործարքը կնքվել է 2010 թվականին: Ավելի ուշ ռուսական թերթերում կազմակերպվեց տեղեկատվական արտահոսք, որտեղ նշվում էր, թե ինչ զինատեսակներ է ռուսական կողմը մատակարարելու Ադրբեջանին:

«Կոմերսանտ» թերթը 2016-ի դեկտեմբերին գրել էր, որ  2010-2014 թթ. Բաքուն Մոսկվայի հետ համաձայնության է եկել Ս-300ՊՄՈՒ2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն, Тор-Մ2Է զենիթահրթիռային համալիրների մի քանի մարտկոց, մոտ 100 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ գնելու մասին։ Կնքվել են նաև համաձայնագրեր 100-ից ոչ պակաս Տ-90Ս տանկերի և ԲՄՊ-3 մարտական մեքենաների մոտ 100 միավորի, 18 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային սարքի, նույնքան ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ համակարգի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրների վաճառքի մասին:

Հայտնի է, որ Ադրբեջանը արդեն իսկ ստացել է նշված զինատեսակների մեծ մասը: 2016թ. ապրիլյան իրադարձությունները, մասնավորապես՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ու նշված ռուսական զինատեսակները հայկական կողմի դեմ օգտագործելու հանգամանքը որոշակի ազդակ դարձան Հայաստանի համար՝ առաջացնելով ոչ միայն հանրության, այլև քաղաքական վերնախավի բացահայտ դժգոհությունը ռուս-ադրբեջանական ռազմական գործակցության կապակցությամբ: Ու չնայած այս հանգամանքին՝ 2016թ. ապրիլին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և փոխվարչապետ, ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող Դմիտրի Ռոգոզինը հայտարարեցին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ