՛՛Ազատենք Տիգրանին՛՛ ստորագրահավաք
՛՛Ֆեյսբուք՛՛ սոցցանցում “Ազատենք Տիգրանին” նախաձեռնություն է ստեղծվել, որի առաջին քայլը ստորագրահավաքն է ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի:
“Եթե դուք ցանկանում էք բացառել օրինականության, արդարության բռնաբարումը Հայաստանում, եթե դուք ցանկանում էք բացառել քաղաքական հաշվեհարդարներն ու ապրել իրավական Հայաստանում և ,եթե դուք չէք հանդուրժում ռեժիմի ապտակը ողջ հասարակությանը չորս երիտասարդներին քաղաքական հայացքների պատճառով ազատազրկման դատապարտելու միջոցով, ապա ձեր պարտքն է, որպես արժանապատվություն ունեցող, որպես ՀՀ-ում իշխանության իրական տերը հանդիսացող քաղաքացի միանալ Տիգրանին ազատ արձակելու պահանջին”,-,-սա շարժման կազմակերպիչների հիմնական կարգախոսն է:
Ստորագրողները ըստ էության երաշխավորում են Տիգրան Առաքելյանի համար և ցանկանում նրան տեսնել ազատության մեջ:
Henaran.am-ի տեղեկություններով ստորագրահավաքին արդեն միացել են ընդդիմադիր դաշտի մի շարք գործիչներ, լրագրողներ և մտավորականներ: