Արփինե Հովհաննիսյանի մոտ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:
Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՛՛Հանրապետական՛՛ (ՀՀԿ) խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ էր:
Երիտասարդ քաղաքական գործիչներն առաջին անգամ էին հանդիպում ունենում կին պատգամավորի հետ:
Հանդիպման ժամանակ Արփինե Հովհաննիսյանն ու մասնակիցները քննարկեցին շարք թեմաներ ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Անդրադարձ եղավ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին, Մաքսային միության վերաբերյալ հարցերին:
Միևնույն ժամանակ խոսվեց սիրիական հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման ու անելիքների վերաբերյալ:
ԵՔԳԱ