Ամոթա ստով և շանտաժով պահել միությունը՝ Ռոբերտ Ամիրխանյանը չի աշխատում. Արամ Սաթյան
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Կոմպոզիտորների միությունում առկա խնդիրների ու անհամաձայնությունների մասին:
«Մենք բաժանելու բան չունենք, բայց եթե միության նախագահը հարգեր իր ընկերներին, իր կոլեգաներին, նա իրեն թույլ չէր տա ասել, ով որ ինձ չքվեարկի՝ նա ապուշա: Այսպիսի ֆրազան վայել չէ մտավորականին»,-նշեց Արամ Սաթյանը
«Ամոթ է ստով ու շանտաժով պահել միությունը»:
Խոսելով Սովետական շրջանում կոմպոզիտորների հանդեպ վարած քաղաքականության մասին Արամ Սաթյանը նշեց, որ այն ժամանակ բավականին լուրջ գումարներ էին գալիս Մոսկվայից, կար կոնկրետ ճիշտ գործելավոճ, ըստ որի կոմպոզիտորը իր ստեղծագործության դիմաց շատ քիչ էր վճարվում, սակայն արդյունքում կառուցվում էին ստեղծագործական տներ և բոլորն էլ կարողանում էին հանգիստ ստեղծագործել երկրի տարբեր հատվածներում:
Կոմպոզիտորի դիտարկմամբ բոլորն են նկատում միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի անգորնեությունը, սակայն լռում են ինչ-ինչ պատճառներից ելնելով:
«Ռոբերտ Ամիրխանյանի ժամանակ կոմպոզիտորի արժեքը այնքան է նսեմացել, որ ով պատահի, ինչ կրթությամբ պատահի գալիս ու կոմպոզիտոր են դառնում , երկու հարց տաս չեն պատասխանի, բայց միությունը լռում է»,-հավելեց Արամ Սաթյանը:
Ըստ էության 2011թվականից Ռոբերտ Ամիրխանյանի լիազորությունները դադարեցվել են, սակայն վերջինս նոր համագումար չի հրավիրել և շարունակել է ղեկավարել միությունը: