Ինչ կլինի, եթե հաղթի «Ելքը» /տեսանյութ/
«Հանրապետություն» կուսակցության նախագահ ու «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի խոսքով` Երևանի ավագանու ընտրությունները զուտ կառավարչի ընտրություններ չեն: «Մենք չենք ընտրում թիմ, որը գնալու է աշխատանքի, մենք քաղաքական թիմ ենք ընտրում, Երևան քաղաքի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և դա է պատճառը, որ ես, Երևանում չբանկվելով, երևանցի չլինելով, ինձ իրավունք եմ վերապահել կանգնել այստեղ ու խորհուրդ եմ տալսի, թե ով պետք է լինի ձեր քաղաքապետը»,-ասաց նա:
Արամ Սարգսյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքը, հանձինս այս թիմի ու Նիկոլ Փաշինյանի, եթե ստանա մեծամասնության ձայները, ապա կունենան մի կառույց, որտեղ կաշխատեն կարդացող, աշխարհի փորձն ուսումնասիրող, ազնիվ ու զարգացած երիտասարդներ և Նիկոլ Փաշինյանի նման քաղաքապետ: «Ես վստահեցնում եմ, որ նման քաղաքապետի դեպքում քաղաքապետարանում իսպառ վերացվելու է կոռուպցիան, կամ դա հասցվելու է մինիմալ մակարդակի: Սա ամենակարևորն է: Ես ուզում եմ, որ սա իմանան Երևանի քաղաքապետարանի հետ շփվող բոլոր կառույցները»:
«Հանրապետության» նախագահը նշեց, որ եթե «Ելքը» չհավաքի այնքան քվե, որ կարողանա ազդել ավագանու որոշումների վրա, էլի կպած աշխատելու են ու թույլ չեն տալու, որ քաղաքում անեն այն, ինչ խելքներին փչում է: Երրորդ տարբերակ, նա նկատեց, չկա, քանի որ պայքարող 3 ուժերն էլ անցնելու են Երևանի ավագանի: «Փոփոխություններ հնարավոր են, մենք եկել ենք դա ասելու»,-եզրափակեց Արամ Սարգսյանը: