Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի. Ամարասի Արթուրը շոկի մեջ է. Հրապարակ
Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրություններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քաղաքականությունից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողովուրդն էլ պատրաստ չէ։
– ՕՐՕ-ի ձախողումը կապում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։
– Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խոսել։
– Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն կանցներ։
– Այո, ոչ թե հավատացած եմ, այլ հենց անցել է, ուղղակի իրեն չեն ֆիքսել։
– Այսինքն՝ ձայներն ի՞նչ են եղել։
– Փախցրել են։
– Ո՞վ:
– Հանրապետականը։ Ո՞վ պետք է փախցնի։ Ինքն է գլխավոր դերում եղել, ինքն է նկարողը եղել էդ ամեն ինչի։
– Իսկ դրա վերաբերյալ փաստեր ունե՞ք։
– Կարծում եմ, որ ունեն։ Ինձ ասել են, որ ունեն, ես չեմ զբաղվել։
– Տեղյա՞կ եք՝ ինչ-որ բան անելո՞ւ է դաշինքը։
– Ոչ մի բան էլ չենք անելու, անիմաստ ենք համարում։
– Տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանը ցանկանում է իր կուսակցությունն ստեղծել։
– Ես տեղյակ չեմ։
– Եթե նման բան լինի, նրա կողքին կկանգնե՞ք։
– Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի, ես նրա ընկերն եմ, որպես ընկեր՝ կարամ սատարեմ։ Էլ երբեք քաղաքականությամբ ես չեմ զբաղվի։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :