«Մենք լեզվակռվի մեջ մտելու նպատակ չունենք» /տեսանյութ/
«Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ընթացքում քննարկել ենք և ամփոփել 2017 թվականի ապրիլյան ընտրությունների արդյունքները: Ընտատարածք առ ընտրատարածք ամփոփում ենք ընտրությունների որակն ու արդյունքները, կուսակցականների աշխատանքները: Քննարկել ենք նաև Երևանու ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկը», -քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց՝ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Հանուն Երևանի» արգախոսով:
«Մեր քարոզչությունը կլինի աշխատանքի ավարտից հետո, այսինքն՝ 18:00-ից հետո: Քարոզչությունը, ինչպես հայտնի է, կմեկնարկի վաղը: ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորթյամբ քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչկան շրջանից», – նշեց Շարմազանովը՝ հավելելով՝ բոլոր օրերին ՀՀԿ-ն ակտվ քարոզչություն կիրականացնի՝ բացի ապրիլի 24-ից:
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ ՀՀԿ-ն նախընտրել է բակային հանդիպումների միջոցով քաղաքացիներին հանդիպելու տարբերակը, քանի որ ավագանու թեկնածուների և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն:
«Մենք նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտելու, քանի որ քաղաքակիրթ մրրցապայքարի կողմնակիցն ենք: Ողջունում ենք երկու քաղաքական ուժերին էլ՝ «Ելք»-ին և «Երկիր ծիրանի»-ին և նրանց մաղթում հաջողություն», – նշեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: