Բարիոսը և Էմենիկեն հավասար են. Յուրա Մովսիսյան
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը “itar-tass”-ի հետ զրույցում համեմատել է իր նախկին և ներկայիս թիմակիցներ Էմանուել Էմենիկեին եւ Լուկաս Բարիոսին:
“Էմենիկեն հրաշալի հարձակվող է,բայց նա տեղափոխվեց թուրքական Ֆեներբախչե,իսկ նրա փոխարեն մեր թիմ եկած Լուկաս Բարիոսը,որը ժամանակին հանդես է եկել Դորտմունդի Բորուսիայում , նույնպես գերազանց ֆուտբոլիստ է: Նա եւ Էմենիկեն պարզապես հավասար են:
Չնայած Էմենիկեն հեռացավ,բայց ես կապ եմ պահում նրա հետ:
Էմենիկեն ասել է, որ Կարպինը իր համար հայր էր եւ,իրոք,նրանք հրաշալի հարաբերություններ ունեին՛,-եզրափակել է հայազգի ֆուտբոլիստը: