26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կդիմեն նոր գումարման ԱԺ-ին

Պատրաստվում են դիմել նոր գումարման Ազգային Ժողովին և Կառավարությանը ՀԿ-ների գործունեության ձևաչափի վերանայման նպատակով

Ապրիլի 20-ին  «Տեսակետ»  մամլո ակումբում տեղի ունեցավ «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակակական կազմակերպության մամլո ասուլիսը: Ակումբի հյուրերն էին՝ ՄՀԶՀԿ նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:

Ասուլիսի ընթացքում  ՄՀԶՀԿ-ի ներկայացուցչների ներկայացրեցին զեկույց «Հայաստանյան հասարակական կազմակերպությունները և արտաքին ազդեցության գործոնը. Ճշմարտություն`«Իրազեկ քաղաքացիների միավորման» և այլ հասարակական ուժերի մասին»թեմայով:

ՄՀԶՀԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում և՝ ընտրական գործընթացների. «2016 թ. «NED»`Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից Իրազեկ Քաղաքացիների Միավորում հկ-ին հատկացվել է 57 000 դոլար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության բացասական հետևանքների տեսանկյունից հետազոտությունների անցկացման համար: Փաստորեն, նրանց թիրախն առաջին հերթին եղել է ԵՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները: Կարծում ենք, որ եթե կազմակերպությունը գրանտի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա»- ասաց նա:

ՄՀԶՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ 2016 թվականին ժողովրդավարությանը սատարող «NED» ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 22 հասարակական կազմակերպությունների. «Գրանտների ընդհանուր գումարը կազմել է 1 241 714 դոլար: Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների և բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ: Հաճախ այդ կազմակերպությունների կողմից բացեիբաց ապատեղեկատվություն է տարածվում տարբեր քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ», – ասաց նա:

Բանախոսները նաև նշեցին, որ հարկավոր է վերանայել Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության ձևաչափը և փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում՝ բացառելով նրանց անօրինական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին: Նրանք պատրաստվում են դիմել նոր գումարման Ազգային Ժողովին և Կառավարությանը իրենց առաջարկներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ