Օսիկյանի հյուրերն էին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/vost_1378997715.jpg)
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Լեհաստանի սահմանապահ ծառայության փորձագետների պատվիրակությանը՝ Սահմանապահ գլխավոր վարչության արտասահմանցիների գործերով վարչության տնօրեն Անժեյ Յակուբաշեկի գլխավորությամբ:
Ա. Օսիկյանը հակիրճ ներկայացրեց անձնագրերի եւ վիզաների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ընթացիկ օրենսդրական փոփոխություններն ու ոստիկանության դերը հիշյալ խնդիրներում:
Կողմերը անդրադարձան նաեւ միգրացիայի եւ կենսաչափական անձնագրերի խնդիրներին, նշվեց, որ ՀՀ կողմից այս տարվա հունվարից առանց վիզայի ռեժիմ է սահմանվել ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար:
Պատվիրակության ղեկավար Անժեյ Յակուբաշեկը շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին՝ սպառիչ տեղեկատվության եւ ծավալված ուսանելի քննարկման համար՝ նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց հասկանալի դարձավ քննարկված հարցերի ամբողջ գործընթացը, որտեղ ՀՀ ոստիկանությունը բավականաչափ խնդիրներ է լուծում եւ կարեւոր դերակատարում ունի: