Լուկաշենկոն հայտարարել է, թե Մաքսային միությունը չի աշխատում/վիդեո/
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը այսօր քննարկում էր հրավիրել` Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի վերջին որոշման վերաբերյալ: Քննարկման մասնակից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սերժ Սրագսյանի` Մաքսային միությանը միանալու հայտարարությունն ավելի շատ անորոշություն է առաջացրել, քան տվել է շատ հարցերի պատասխաններ:
Ինչ վերաբերում է Մաքսային միության տնտեսական գործոնին, ապա պատգամավորը հղում կատարեց Բելառուսի նախագահի այն հայտարարությանը, որտեղ նա արձանագրել էր, որ Մաքսային Միությունը չի աշխատում և Բելառուսը ապրանքների արտահանման հարցում ունի նույն խնդիրները, ինչ Մաքսային միության անդամակցելուց առաջ:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ՀՀ խորհրդարանը վացերացրել է ԱՊՀ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ներառում է ԱՊՀ մի շարք երկրներ և նախատեսում է անմաքս առևտրի մեծ ծավալ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: