21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես Տոկիոյում

Սեպտեմբերի 12-ին Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության, նաեւ՝ “YAMAHA” եւ “ZEN-ON MUSIC” ընկերությունների նախաձեռնությամբ բացվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված են մեծանուն կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ, ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսասկավառակներ ու ձայնասկավառակներ:

Տոկիոյի երաժշտասերների համար ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը, որից հետո մինչեւ տարեվերջ այն կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա եւ Նագոյա քաղաքներ:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ