13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ավելացավ հինգով

Երեկ  կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումներից հետո հայտնի դարձան մի շարք հավաքականներ, որոնք ժամկետից շուտ իրենց տեղը ապահովեցին 2014թ.աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Եվրոպական գոտուց առաջինը ուղեգրին տիրեցին Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում գտնվող Իտալիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ հաղթեց Չեխիայի ընտրանուն եւ նվաճեց բաղձալի ուղեգիրը: Ի դեպ հանդիպումից հետո հրաժարական տվեց չեխերի մարզիչ Միխալ Բիլեկը:
Հաջորդը ուղեգրին տիրեցին հոլանդացիները, որոնք ընդամենը 2 գոլ խփեցին Անդորայի դարպասը, բայց դա էլ բավարար եղավ հաղթանակի հասնելուն և մունդիալի ուղեգրին տիրելու համար:
Եվրոպական գոտու մյուս հանդիպումներից հետաքրքիր էր Ռուսաստանի հավաքականի հաղթանակը Իսրայելի նկատմամբ, որի շնորհիվ ռուսները շրջանցեցին պորտուգալացիներին և դուրս եկան առաջին հորիզոնական:Կարևոր հաղթանակ տարան բոսնիացինեևը, որը հնարավորություն տվեց պահպանել առաջատարի հորիզոնականը իրենց խմբում: ԱՆգլիացիներն էլ իրենց խմբում մնացին առաջատար՝ոչ ոքի ավարտելով հանդիպումը Ուկրաինայում:
Բացի Իտալիայից և Հոլանդիայից աշխարհի առաջնության ուղեգրերին տիրեցին Հյուսիսային Ամերիկայի ընտրական խմբի առաջատարները՝Կոստա Ռիկան և ԱՄՆ -ն,իսկ Հարավային Ամերիկայից Մունդիալի ուղեգիր նվաճեցին արգենտինացիները:
Այսպիսով, Իտալիան, Հոլանդիան, Կոստա Ռիկան, ԱՄն-ն ու Արգենտինան միացան Բրազիլիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային, Իրանին, որոնք արդեն ունեին աշխարհի առաջնության ուղեգիր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ