28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ ՀՀ դրամը չունենք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրները և կատարվող աշխատանքները:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է ճանապարհաշինության ոլորտի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ 7400 կմ ճանապարհային ցանցից 3600 կմ-ը գտնվում է նախարարության սպասարկման տիրույթում, իսկ 3800 կմ-ը՝ մարզերի: Ճանապարհային ցանցի մոտ 20 տոկոսը՝ 1400 կմ-ը, գտնվում է լավ վիճակում, մոտ 600 կմ-ը՝ վատ վիճակում և հրատապ հիմնանորոգման կարիք ունի, իսկ մնացած 5400 կմ-ը միջին վիճակում է և սպասարկման միջոցով այն դեռ հնարավոր է պահպանել: Վարչապետին տեղեկացրել են, որ մշակվել է ճանապարհային ցանցի զարգացման 5-7 տարվա ծրագիր, որով ճանապարհների պահպանման և շահագործման ոլորտի ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է տարեկան 90 մլրդ ՀՀ դրամ:

«Դուք գիտեք, որ մենք այդ 90 մլրդ ՀՀ դրամը չունենք: Ինչպե՞ս պետք է լուծում տանք խնդրին: Պետք է ճանապարհների դասակարգում անել՝ ո՞ր համայնքներում ճանապարհի ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ և քարտեզը գծելուց հետո վերահաշվարկ անել: Ինչքան շատ ռանգավորեք, այնքան շատ ֆինանսական էֆեկտ կունենանք», – հարցի առնչությամբ ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն անդրադարձել է ոլորտում տենդերների համար անցկացվող մրցույթներին՝ կարևորելով ճանապարհների շինարարությունն ու սպասարկումն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված պայմանների ձևավորումը: «Ճանապարհը կառուցողն ու շահագործողը պետք է համախմբվեն, կոոպերացիա անեն: Ես ուզում եմ, որ դուք ձևավորեք խաղի այնպիսի կանոններ, որ առաջանան խոշոր, լուրջ ընկերություններ», – ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև միջմարզային և ներմարզային տրանսպորտային ցանցի վիճակի, տրանսպորտային հասանելիության վերաբերյալ: Նշվել է, որ գործում են 153 միջմարզային և 263 ներմարզային երթուղիներ, որոնք միասին սպասարկում են հանրապետության 644 համայնք, օպերատորների թիվն էլ կազմում է 145: Երթուղիների միջին շահութաբերությունը տարբերվում է՝ կախված ուղևորահոսքից և փոխադրումների ծավալից: ՀՀ բոլոր համայնքները երթուղային սպասարկումով ապահովելու և հարցին հիմնովին լուծում տալու նպատակով նախարարությունը հեռանկարային է համարում միասնական երթուղային ցանցի ձևավորումն ու օպերատորների խոշորացումը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հիմք ընդունելով ելակետային տեղեկատվությունը, երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել միասնական երթուղային ցանցի տեխնիկական առաջադրանքը, որից հետո արդեն կքննարկվեն հետագա քայլերը:

 Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև գոհունակություն է հայտնել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի պատրաստած զեկույցներից՝ հորդորելով ակտիվ և համարձակ աշխատել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ