20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աղվան Հովսեփյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Ողջունելով հյուրին՝ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցությունը, կարևորել ցուցաբերվող աջակցությունը՝ մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների զարգացման, քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ ՔԿ նախագահը փաստել է, որ ընտրական գործընթացը կազմակերպելու համար ԵՄ-ի տրամադրած տեխնիկական աջակցությունն էապես նպաստել է ընտրախախտումների որոշ տեսակների կանխարգելմանը, բացահայտմանը։

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի քննության ենթակա ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցվել է 16 քրեական գործ, որոնցից 7-ն արդեն ուղարկվել է դատարան։ Ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքների ստուգմանը մեծապես նպաստել են քվեարկության գործընթացը կազմակերպելու համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված տեխնիկական սարքավորումները, տեղամասերում առկա տեսանկարահանող սարքերը։ Սեղմ ժամկետներում ձեռք են բերվում բավարար ապացույցներ և դրանց հիման վրա տրվում համարժեք քրեաիրավական գնահատական, ինչը մի կողմից նպաստում է վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությանը, մյուս կողմից՝ փաստում պատժի անխուսափելիությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել՝ ընտրական գործընթացում ընտրախախտումների այլ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացրնելու, նոր գործիքներ մշակելու վերաբերյալ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ