Արոնյանը կես միավոր ունի
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում սեպտեմբերի 9 -ին մեկնարկել է Սինքֆիլդի գավաթը,որին մասնակցում են Լևոն Արոնյանը,նորվեգացի Մագնուս Կառլսենը, ինչպես նաև ԱՄՆ -ն ներկայացնող Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին:
Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտություն կրեց Հիկարու Նակարումայից,իսկ երկրորդ տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ
Այսպիսով, Լ. Արոնյանը վաստակել է կես միավոր եւ գտնվում է երրորդ հորիզոնականում: Առաջատարը Հ. Նակամուրան է 2 միավորով, երկրորդ հորիզոնականում է Մ.Կառլսենը, ով ունի 1,5 միավոր: Աղյուսակը եզրափակում է Գատա Կամսկին,ով միավոր չի վաստակել: