01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Խորապես ցնցված եմ»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՝  երեկ Դորտմունդում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` իր զորակցությունը հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:

«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղի ունի իմ սրտում: Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը, որը 3 տարի է խաղացել է «Բորուսիայում»: Հիշեցնենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել, ինչի արդյունքում  Մարկ Բարտրան վիրավորվել էր և հիվանդանոց տեղափոխվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ