14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հսկողություն կսահմանվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը`  չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխարգելելու նպատակով: Վերջինի մասով պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել շրջայցերն ու խստացնել հսկողությունը ոչ միայն փողոցներում, այլև  բակային տարածքներում:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների, առողջապահության  վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նաև հետևողական վերահսկողություն իրականացնել բացօթյա սննդի կետերում սանիտարական պայմանների պատշաճ ապահովման ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ