Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սևան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է «Սևան ազգային պարկի» գործունեության արդյունավետության բարձրացումը և հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ: «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք և կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատում», – ասել է կառավարության ղեկավարը: