Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է. ազատամարտիկի կնոջ սարսռեցնող պատմությունը
«25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը:
Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»:
Հուսահատ կինը դիմել է Պաշտպանության նախարարին, որովհետև հուղարկավորության ծախսերի պատճառով նաև պարտքեր է կուտակել:
«Բա էտ մարդը գնացել է Ղարաբաղ ու հիմա էս օրին է: Հոգեկանը խանգարված ու մի կերպ ապրում ա: 27 հազար թոշակով մենակ հաց ենք առնում, անլույս, անգազ՝ չգիտեմ: Խայտառակ վիճակ ա»,-ասաց Գյուլիզար Հովակիմյանը:
Նշենք, որ Գյուլիզար Հովակիմյանը ունի անչափահաս դուստր, որը հագուստի ու սննդի կարիք ունի: