23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չի կարելի հարվածել առանց լուրջ ու ճշտված ապացույցների. ՛՛սթայլիշ բոյի՛՛ եւ ՛՛վոժդի՛՛ հանդիպումից

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ԱՄՆ Սիրիային հարվածելու վաղեմի, բայց դժվար իրագործելի պլանների շուրջը: Օբաման G-20-ի շրջանակներում, այնուամենայնիվ, հանդիպեց սիրիական տենդով ոչ պակաս տառապող Պուտինի հետ, ով փորձում է ամեն կերպ ԱՄՆ-ին հետ պահել իր պլաններից, բայց ջանք չի խնայում դա անել որպես ռուսական, իսկ ավելի ճիշտ պուտինյան տաբուի տեսքով: Պուտինը միշտ էլ առանձնացել է ամբիցիոզ վարքագծով, ով փրձում է գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն ունեցող լիդերի իմիջ կերտել:

Օբաման, կարծես, դա հասկացել է, և իր վարքագծային ողջ համալիրը Պուտինի հանդեպ փորձում է կառուցել իբրև լուրջ և իրական հեղինակություն ունեցող առաջնորդ, ում հավատում կամ հետևում են ոչ թե ուժի, որին նա անխոս տիրապետում է, այլ հեղինակության համար, “Նոբելյան մրցանակն” էլ վառ օրինակ:

Պետերբուրգում ամերիկյան ՛՛սթայլիշ բոյի՛՛ հանդիպումը ՛՛ռուսական վոժդի՛՛ հետ հենց իմիջային հակամարտության միկրո օրինակ էր, երբ Օբաման մեքենայից դուրս եկավ չափազանց ինքնավստահ՝ խոսելով և ձեռքը մեկնած մոտենալով Պուտինին՝ կարծես ընդգծելով, թե ով է գլոբալ լիդերը:

Պուտինի իմիջային պատասխանը ամերիկացի գործընկերոջը, առանձնանում է նախատինքներով՝ ցույց տալով, որ այդ մասշտաբի լիդերը պետք է հրաժարվի դեմոնստրատիվ, տղայական վարքականոնից, որ ը չի կարող վստահություն ներշնչել:

Եվ այս իմիջային պատերազմի տրամաբանական շարունակությունը հանգեց Կրեմլի ղեկավարի հայտարարությանը, թե Սիրիային չի կարելի հարվածել առանց լուրջ ու ճշտված ինֆորմացիայի և որ Ռուսաստանն էլ պատրաստ է օգնել նրան՝ վերջնականապես դիրքավորելով իրեն ուժի դիրքերում:

Իսկ Օբաման, թեև վաղօրոք հայտարարելով, որ Պետերբուրգում Պուտինի հետ առանձին հանդիպում չի ունենա՝ կապված Սնոուդենի հայտնի սկանդալի հետ, այնուամենայնիվ գնաց այդ քայլին: Բայց դժվար թե դա ՛՛ռուսական արջից՛՛ վախի արդյունք էր. պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ դաշնակիցները սիրիական հարցում ապահարզան են տվել, և հիմա Վաշինգտոնը մարզչից հայտնվել է մարզիկի կարգավիճակում, և կերպարային հակամարտությունը կարող է երկու մրցակիցներից մեկի վրա հոգեբանական ներգործություն ունենալ:

Բայց G-20-ը չտվեց այն հարցի պատասխանը, թե ինչ ճակատագիր է սպասում Սիրիային: Ժամանակը շարունակում է գործընթացային անորոշության մեջ պահել այդ չափազանց անկայուն երկրի ապագան:

Արման Սահակյան, քաղաքագետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ