26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճաշից մանանեխ… ԲՀԿ-ում թևեր չկա՞ն

՛՛Իհարկե բավարար չէ: ՀՀ օրենսդիր մարմինը ՕԵԿ և ՀՀԿ կուսակցությունները չեն: Խորհրդարանը, որպես երկրի թիվ մեկ ներկայացուցչական մարմին, գործընթացներին պետք է տեղյակ լիներ մինչև քաղաքական որոշում կայացելը: Երբ որ ՛՛Հանրապետական՛՛ որոշ գործընկերներ այս օրերին պարբերաբար հայտարարում են, թե միևնույն է՝ փաթեթը գալու էր խորհրդարան, ես կրկնում եմ, խոսքը վերաբերում է մինչև քաղաքական որոշում կայացնելը երկրի հիմնական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անելը:

Քաղաքակիրթ երկրներում ահա սա է լինում խաղի միակ կանոնը: Իսկ այսպես ստացվում է ճաշից` մանանեխ տարբերակով, որովհետև բոլորս էլ գիտենք, որ ինչ փաթեթ էլ բերվի խորհրդարան, խորհրդարանական մեծամասնությունը մեկ մարդու նման կարգապահ, կանոնավոր քվեարկելու է կողմ, երբ այդպես է հանձնարարված՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Զոհրաբյանը պահանջում էր Մաքսային միության անդամակցության մասին ԱԳՆ աշխատակիցների պարզաբանումները խորհրդարանում, ինչին հետեւեց Հովիկ Աբրահամյանի արձագանքը, թե նախագահը կոալիցիայի հետ քննարկել է իր որոշումը:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում հայտնված լուրերը, թե ԲՀԿ-ն երկու մասի է բաժանվել, մի թեևը համաձայն է Մաքսային միությանն անդմակցելուն, մյուսը՝ ոչ, Զոհրաբյանը պատասխանեց.

՛՛Չի համապատասխանում իրականությանը շատ պարզ պատճառով, որովհետև մենք դեռևս համապարփակ տեղեկատվություն չունենք՝ ինչ է տալու Մաքսային միության անդամակցությունը, տեղեկատվություն չունենք՝ ինչու այպես տխրահռչակ վախճան ունեցավ Եվրոպական գործընթացը: Երբ կտրամադրվի համապարփակ տեղեկատվություն, մեր դիրքորոշումը կլինի ավելի հստակ: Սա այն հարցն է, որ չպետք է առաջնորդվենք, ասում են, լսել ենք, մեկը պատմում է չափանիշներով, մոտավորապեսներով: Պետք է խորհրդարանին հստակ տեղեկատվություն տրվի՛՛:

Իսկ արդյոք Եվրոպայի արձագանքը համարժե՞ք էր մեր կատարած քայլին, Զոհրաբյանն ասաց. ՛՛Արձագանքը համարժեք է: Երբ դու մի գործընկերոջ հետ չորս տարի ամենօրյա ռեժիմով բանակցություններ ես վարում՝ բացարձակապես այլ տնտեսական ռեժիմին միանալու վերաբերյալ,  բայց չորս րոպեում 180 աստիճանի շրջադարձ ես կատարում, ինձ համար որպես ԵՄ ինտերգման հանձնաժողովի նախագահ եվրոպական գործընկերների արձագանքը համարժեք է՛՛:

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ Մաքսային միությունը ավելի բարենպաստ ռեժիմ է, բայց ենթադրություններով, ըստ նրա, չպետք է առաջնորդվել :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ