Երեւանում եւ Արտաշատում. նոր աղանդը պոռնոգրաֆիա եւ մանկապղծություն է տարածում

Հայաստանում ձևավորվում է նոր աղանդ, որը բոլոր առումներով տարբերվում է մյուս աղանդներից: Նոր աղանդի կործանիչ բնույթի մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Կոմիտաս վարդապետ Հովնանյանը և Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Նոր աղանդը կոչվում է “Քրիրստոնեական միջազգային ընտանիք”:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ահազանգեց այն մասին, որ այս աղանդը փորձում է տեղ գտնել Հայաստանում, որ քրիստոնեության անվան տակ քարոզի միասեռականություն, արյունապղծություն, սրբապղծություն, մանկապղծություն և ինչ-որ տեղ նաև ինքնասպանություն:
Վարդապետն նշեց նաև , որ անկախությունից հետո աղանդները մեր երկրում ակտիվացել են և արդեն 215 տարաբնույթ կրոնական կազմակերպություններ են գործում` մեր ազգը պառակտելու նպատակով:
Ըստ նրա՝ աղանդի գլխավոր տարածող Դեյվիդ Բերգն է, ում մասին կարիք չկա փաստեր գտնելու, քանի որ բոլորին հայտնի է, թե ինչ գաղափարախոսության տարածող է այդ անձը: Կոմիտաս վարդապետը նաև ասաց, որ աղանդը Ուկրաինայից վերջերս է մուտք գործել Հայաստան:
Հոգևորականը ցանկանում է, որ միասնաբար ուժերով կանխվի այս նոր եւ կործանիչ աղանդի տարածումը.
Նրա դիտարկմամբ այս ամենը կարող է լուրջ քաղաքական ենթատեքստ ունենալ..”Մենք մեր ճյուղն ենք կտրում, որի վրա նստած ենք”,-հավելել է նա:
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այդ աղանդը Հայաստանում գրանցված չէ, նոր է մուտք գործել և 10 անդամ հազիվ ունենա: Հիմնականում Երևանում են հավաքվում և Արտաշատում: Ունեն նաև կայքեր, որտեղ պոռնոգրաֆիա են տարածում, սակայն ասում են, թե քրիստոնեական եկեղեցի են, ուզում են քրիստոնեություն տարածել: