13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“Հմայիչ տղամարդ է, կարող է … “. /վիդեո/

Նա այն պաշտոնյաներից է, ով գործի բերումով, նաեւ սեփական որակական հատկանիշներից ելնելով՝ անընդհատ ուղղակի կամ անուղղակի շփման մեջ է հանրության հետ: Ոմանց դա դուր է գալիս, որոշներին խանգարում է ոստիկանապետի ընդգծված ՛՛ես՛՛-ի դրսեւորումը: Բայց որ հասարակությունն անընդհատ զգում է ոստիկանապետի շնչառությունը ի դեմս ոստիկանության ամենօրյա ներկայության եւ աշխատանքի, դա փաստ է: 

Henaran.am-ը փորձեց երեւանցիներից պարզել, թե ինչպես են գնահատում Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը: Հետաքրքիր է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հրաժարվեցին տեսագրվելուց, բայց դրական են գնահատում են ոստիկանապետի աշխատանքը: “Հմայիչ տղամարդ է, կարող է աշխատել”,-ասաց նրանցից մեկը:

Տղամարդիկ նույնպես ոստիկանապետի գործելաոճից գոհ են: Նրանց խոսքով, մեղադրողներ կլինեն, սակայն փոփոխություններն ակներեւ են:

Հ. Գ Այսօր ոստիկանապետի ծննդյան օրն է: Henaran.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով պրն. Գասպարյանին առողջություն եւ անսպառ էներգիա՝ երկրում համակարգի կայացման իսկապես բարդ ու դժվարին ճանապարհին: 

Մանրամասները՝ տեսանյութում:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ