14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստորագրահավաք

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը, մտահոգված լինելով  Կոմիտաս 5-ում տեղի ունեցող ապօրինի շինարարությամբ, այսօր այցելել էր բնակիչներին` զորակցելու և աջակցելու նրանց իրենց արդարացի պահանջները բավարարելու համար :

Կուսակցության նախագահ Անի Զախարյանը բնակիչների հետ ունեցած զրույցում ներկայացրեց նախապես մշակված ծրագիրը, որի հաջող իրականացումը կհանգեցնի բնակիչների պահանջների բավարարմանը: Ըստ դրա, որպես նախնական քայլ, նախատեսվում է հարակից 3 շենքերի բոլոր բնակիչների ստորագրահավաք, որը կպահանջի դադարեցնել ապօրինի շինարարությունը Կոմիտաս 5-ում:

Ապա այդ նամակը  բնակիչների հետ միասին կուսակցության աջակցությամբ կհանձնվի Երևանի Քաղաքապետարանի համապատասխան վարչությանը: Բնակիչները համագործակցության իրենց համաձայնությունը հայտնեցին և եկան պայմանավորվածության հաջորդ հանդիպման և հետագա քայլերի քննարկման շուրջ:

 

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ