Ծիտը գրավում է Երեւանը. Փաստ
Թերթի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երևանի ավագանու անդամ, «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել:
Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավագանին գրոհում է տեղի գազոնները կառուցապատելով դրանք: Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ և այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին: Այդյունքում’ Քաջազնունի փողոցի մայթերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին:
Նկարում` մեքենաներն արդեն կայանված են ասֆալտապատված գազոնի վրա:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: