27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատախազը հայհոյել է «Միայնակ Գայլին»

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների արգելքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը: 

Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը:

Ղարագյոզյանը նշեց, որ երեկ՝ ապրիլի 4-ին Խանդոյանի գործով դատական նիստը կայացել է դռնփակ, այդ իսկ պատճառով պաշտպանական կողմը լքել է նիստերի դահլիճը:

Պաշտպանը նաև հայտնեց, թե քանի որ դատարանը մերժել էր նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ դատավարական սանկցիա կիրառելու միջնորդությունը, ապա ինքը դիմելու է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

«Պետրոս Պետրոսյանն իմ պաշտպանյալի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, երբ Արայիկ Խանդոյանը բորբոքված էր: Այսօր կամ վաղը կդիմենք գլխավոր դատախազին Պետրոս Պետրոսյանի վարքագծի հարցը քննելու համար»,-նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին և 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ