01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Քաղաքացիական ակտիվությունը չի կարող երկարաժամկետ լինել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ քաղաքացիական ակտիվության առումով ամառվա ընթացքում մեր երկրում գրանցվել է լուրջ առաջընթաց.”Բայց ես ցավում եմ, որ ակտիվությունը կրում է իրավիճակային և առանձին հարցերի ուղղությամբ ընդվզումների բնույթ: Դրանք եթե չուղղորդվեն քաղաքական ուժերի կողմից, չեն կարող արդյունք գրանցել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մինասյանը:

Նա հակադրվում է որոշ քաղաքագետների այն կարծիքին, որ քաղաքացիական նախաձեռնությունները վաղվա քաղաքական դաշտի տերերն են:

“Քաղաքաքացիական նախաձեռնությունների մասնակիցները չեն կարող հաջողություն գրանցել մեկ պարզ պատճառով, քանի որ նրանք չունեն միասնական գաղափարախոսություն, իսկ առանց կայուն գաղափարախոսության չի կարող երկարաժամկետ ծրագրային գործողություններ ծավալվել:

Կունենանք թեթև բռնկումներ կամ առանձին հարցերի թեթև լուծում, բայց ոչ հիմնարար գործողություններ”,-նկատեց Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ