03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հավասարակշռված լուսաբանում է եղել․ Բորիս Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարյանն այսօր ներկայացրեց հեռարձակվող ԶԼՄ-ներում ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` փետրվարի 15-մարտ 4-ն ընկած ժամանակահատվածում։

Նա նշեց, որ   հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել:

Բորիս Նավասարդյանը առանձնահատուկ ընդգծեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսային հարցազրույցները.

«Լևոն Տեր-Պետրոսյանը  թե նախագահության ընթացքում, թե քաղաքականությունից հեռանալուց հետո, թե ընդդիմություն լինելու ընթացքում հիմնականում շփվել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ, որևէ անգամ տաղավար չի գնացել, հարցազրույցներ տվել է տանը»,- ասաց նա՝ նշելով, որ նույնն էլ Գագիկ Ծառուկյանին է վերաբերվում:

 «Դա պատմական իրադարձություն է: Նշանակում է, որ հեռուստատեսությունը շարունակում է մեծ նշանակություն ունենալ»,-ասաց նա:

Բանախոսը նշեց, որ կրկին բացակայեցին թեկնածուների միջև բանավեճը.

«26 տարվա անկախ  ու ժողովրդավարական, զարգացած երկիր դառնալու հավակնություն ունեցող պետությունում բանավեճերի բացակայությունն արդեն դառնում է նյարդայնացնող։ Եթե կամավոր չեն անցկացվում բանավեճերը, ապա պետք է օրենքով գոնե մեկ անգամ պետք է պարտադիր լինի»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանը նշեց նաեւ, որ տարածքային ցուցակներում ներառված թեկնածուների հավասար իրավունքը չի պահպանվել։

«Առանձին պատգամավորներ, ովքեր հրավիրվում էին հեռուստաեթեր ունեին ահռելի առավելություն, մյուսները զրկված էին այդ հնարավորությունից»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ Ամենաշատը լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է, երրորդում՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ