20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այն, որ ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա փաստ է. Սաքունց

Այսօր` ապրիլի 3-ին  «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով քննարկման ժամանակ  «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների մասին, նկատեց, որ երեկ արդեն տվել են թվաբանական ողջ բազան, բայց իր գնահատականը պետք է ձևավորի ոչ միայն քվեարկության օրվա հետ դա  կապելով, այլ նաև դիտարկելով մինչև ապրիլի երկուսը կատարված դեպքերը:

«Մեր պետությունը լուրջ հիվանդ է: Հարց եմ հնչեցնում՝ ինչո՞ւ այս օրին հասանք, երբ հրապարակավ ընտրակաշառքը նվիրատվություն կամ աշխատավարձ է որակվում, երբ մեր քաղաքացուն հասցրել են հպատակի աստիճանի: Ինչո՞ւ արտագաղթի այս տեմպը ձևավորած ուժն այդքան տոկոսներ է հավաքում»,-հարց բարձրացրեց Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցը նկատում է, որ խախտումները որոշիչ արդյունք չեն ունեցել ձայների հարաբերակցության վրա:

«Այն, որ ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա փաստ է:Հիմա, թե վախեցած է եղել, թե կաշառք է ստացել, դա հարցի մյուս կողմն է: Կալանավորը, երբ քվեարկում է ՀՀԿ-ի օգտին, դա հասկանալի է. նա անազատության մեջ է, իսկ մյուսները, երբ քվեարկում են  այդ կուսակցության օգտին, այ դա՝ չեմ հասկանում»,-ընդգծեց Սաքունցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ