21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թափանցիկ, կազմակերպված ու հանգիստ․ ԱՊՀ դիտորդները ամփոփեցին ընտրությունները

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքին ու Սահմանադրությանը համապատասխան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով նախօրեին տեղի ունեցած ընտրությունները, ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը։

Նա նշեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականով, Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցան հանգիստ, թափանցիկ ու կազմակերպված։ 

Լեբեդեւի խոսքով՝  Հայաստան են եկել իշխանությունների հրավերով և աշխատել են մարտի 14-ից, իսկ մինչ այդ ծանոթացել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին.

«Դիտարկում ենք կատարել բոլոր մարզերում՝ 1215 ընտրատեղամասերում: Մեր առջև բոլոր դռները բաց էին, ստանում էինք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնց ցանկանում էինք ծանոթանալ»,-ասաց նա՝ նշելով, որ թափանցիկության առումով ՀՀ ընտրությունները գերազանցեցին նույնիսկ որոշ արևմտյան երկրներին:

Նա նշեց, որ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր, քանի որ քաղաքական գործիչները քարոզարշավի ժամանակ չէին կարող աշխատանքը դադարեցնել ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին։

«Մեր գնահատականներով, նորամուծություններն, իհարկե, դարձրեցին ընտրական գործընթացն ավելի բաց ու թափանցիկ: Դրանք ներմուծվել են հանրության պահանջով՝ հնարավոր խախտումները, կեղծիքները բացառելու համար: Մենք կարծում ենք՝ այդ նպատակը զգալիորեն իրականացվել է: Տեխնիկական սարքավորումները ճիշտ է, փոքր ինչ բարդացրել են ընտրական գործընթացը, հատկապես տարիքով անձանց համար, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջացրել»,- ասաց նա։

Դիտորդական առաքելության Բելառուսի ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան էլ նշեց, որ ընտրությունների արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս։

«Թեեւ մի շարք ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ են եղել, սակայն  ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ»։,- ասաց նա։

Բանախոսը, իբրեւ թերություն, նշեց այն, որ ընտրատեղամասերում հաշմանդամների քվերակության համար պայմաններ չեն ստեղծվել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ