26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանն ու Ռուսաստանը երբեք բարիկադների հակառակ կողմում չեն եղել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է տպագրել «Независимая Газета» թերթում՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին։

Հոդվածում նա նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում։  Նախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ է բացել «մեր երկրների եղբայրական ժողովուրդների՝ ժամանակի փորձության միջով անցած բարեկամության բազմադարյա հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ»:

«Մենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների հակառակ կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը բազմիցս կռվել են շատ ռազմաճակատներում»,- գրել է նա։

Նալբանդյանը նշել է, որ Ռուսաստանը կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր է, հայկական արտադրանքի արտահանման շուկա: Ռուսական ներդրումները գերազանցել են 3 միլիարդ դոլարը, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություն։ Նա նշել է նաեւ, որ տնտեսական համագործակցության զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ է բացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր հոդվածում նշել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդային ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

«Հենց 1994 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել հրադադարի մասին անժամկետ համաձայնագիրը: Դա հնարավորություն է տվել կողմերին անցնել հակամարտության քաղաքական կարգավորման փուլին: Չնայած ադրբեջանական կողմի շարունակական փորձերին՝ տապալել այդ համաձայնագրի իրականացումը, այդ թվում՝ անցած տարվա ապրիլին ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Հայաստանը Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ համատեղ շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, բանակցային գործընթացն առաջ տանելու համար պայմանների ստեղծմանը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով»,- նշվում է հոդվածում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ