Նախագահի «ոսկե նժույգը» շոկի ենթարկեց տիկնոջը /ֆոտո/
Քաղաքագիտական շրջանակները դեռ կքննարկեն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ձախողման պատճառները խորհրդարանական ընտրություններին: Մինչ այդ մեր ուշադրությունն ընտրական թոհուբոհից դուրս մի երեւույթ գրավեց: Մամուլն առիթ ունեցել է` անդրադառնալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեստ կենցաղավարությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի մեկ առանձնատուն, մեկ հողամաս եւ հասարակական երկու տարածք, նաեւ 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Առաջին նախագահի դրամական միջոցները կազմում են 4 հազար դոլար եւ վերջ: Երեկ Henaran.am-ի տեսախցիկն արձանագրել է առաջին նախագահի կենցաղավարությունը բնութագրող եւս մի երեւույթ: Լուսանկարի «Վազ 21-06» հնամաշ ավտոմեքենան Տեր-Պետրոսյանին ուղեկցող շքախմբի միակ փոխադրամիջոցն է: Երեկ ընտրատեղամասի մոտ հետիոտնի տարածքում կայանած ավտոմեքենան այնքան անշուք էր, որ մի կին պայուսակը դրել էր դրա վրա եւ իրերն էր դասավորում` առանց գլխի ընկնելու, թե ում շքախմբի «ոսկե նժույգին» է բախտ վիճակվել «հանդիպել» : Երբ վերջինիս ասացինք, թե ում է ուղեկցում այս ավտոմեքենան, տիկինը շոկի ենթարկվեց