07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քվեարկության նոր համակարգի պատճառով ընտրատեղամասերում խառնաշփոթ էր տիրում»

Ամերիկահայ ռոք երաժիշտ, խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է 12 ընտրատեղամասերում։

Այս մասին ասվում է Թանկյանի հայտարարության մեջ, որը ընթերցվել է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա այցելել է Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի, Մարալիկի, Թալինի, Ազատանի, Աշտարակի ու Երեւանի ընտրատեղամասերը։

Թանկյանի խոսքով, ամենալուրջ խախտումը արձանագրվել է Սպիտակ քաղաքի ընտրատեղամասում, որտեղ ԿԸՀ անդամը կանգնել էր քվեախցի մոտ ու անընդհատ զրուցում էր բոլոր ընտրողների հետ։

Թանկյանը շեշտել է, որ ընտրատեղամասերում խառնաշփոթ էր տիրում, ինչը կապակցված է քվեարկության նոր համակարգի հետ։ Որոշ դեպքերում զամբյուղներում հայտնվում էին չօգտագործված քվեաթերթիկներ, իսկ որոշ ընտրատեղամասերում էլ տեսախցիկները չէի ն աշխատում։

Ընդ որում Թանկյանը նշել է ,որ իր համար բարդ էր անանունություն պահպանել, հետեւաբար  իր ներկայությունը գուցե օգնում էր կանխել խախտումը մինչեւ դրա արձանագրվելը։

Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք նշանավոր ներկայացուցիչներ 2016-ի սեպտեմբերին ստեղծել էին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել սփյուռքահայ արտիստներ՝ ընտրությունների ընթացքում մշտադիտարկում իրականացնելու համար։ Նրանցից են  Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանն ու շատ այլոք։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ