ԿԸՀ-ն օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի ահազանգեր
«ԿԸՀ-ն օրվա ընթացքում ստացել է 200-ից ավելի ահազանգեր», -այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետք Լիլիա Հակոբյանը:
Հակբյանը նշեց, որ ստեղծվել է վերլուծության կենտրոն, որը քվեարկության մեկնարկից մինչեւ դրա ավարտը օպերատիվ կերպով գործել է. «Հեռախոսազանգեր ենք ստացել հիմնականում, ստացվել են 200-ից ավելի զանգեր: Վերլուծության կենտրոնը ուսումնասիրել է նաեւ զանգվածային լրատվական մջոցներով տարածված նյութերը, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Թերություններ են եղել տեխնիկական սարքավորումների հետ կապված, դրանք ի հայտ են եկել քվեարկության սկզբնական փուլում, բայց վերացվել են»,-հայտնեց Լիլիա Հակոբյանը:
Լիլիա Հակոբյանի փոխանցմամբ՝ երկրորդ խնդիրը, որը եղել է կապված է տեսախցիկների հետ, հնարավորություն չի եղել բոլոր ընտրատեղամասերում ապահովել ուղիղ հեռարձակում, սակայն տեսախցիկները տեսանկարահանել են ընթացքը: