20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ձեզ մի հատ կարգի հրավիրեք». նյարդերը տեղի են տալիս

Երևանի թիվ 5/6 ընտրատարածքում ձայների հաշարկն սկսված է: Նախնական տվյալներով առաջատար են «Հանրապետականը», որին հետեւում է «Ելք»-ը: Քիչ են ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀԿԿ-ի և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քվեները:

Հաշվարկի ընթացքում վստահված անձինք, դիտորդները գտնվում էին հանձնաժողովի նախագահի թիկունքում, վերջինս պահանջեց, որ այն կողմ անցնեն, որպեսզի հաշվարկը նորմալ ընթանա: Վստահված անձանցից մեկն էլ նման հորդոր արեց, կանայք պատասխանեցին. «Ամբողջ օրը խախտում արեցիք, հերիք է: Ձեզ մի հատ կարգի հրավիրեք»:

Սակայն լարվածությունը քիչ անց վերացավ, և հաշվարկը շարունակվեց:

Նշենք նաև, որ անվավեր քվեաթերթիկներ դեռեւս չկան, միայն թե մի քաղաքացի մի քանի թերթիկ էր դրել ծրարի մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ