Աշոտյանը «պասը» չընդունեց /տեսանյութ/
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՕՐՕ դաշինքի տեղեկատվական կենտրոնը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց՝ խախտումների մեծ մասը կատարվել է ՀՀԿ-ականների կողմից:
Քիչ առաջ՝ ճեպազրույցի ընթացքում մեր թղթակիցը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը. որքանո՞վ է սա պատասխանատու հայտարարություն : Աշոտյանը նշեց. «Դուք այս պահին «պաս եք տալիս» այդ պատասխանատու հայտարարության տերմինը, որ ես ասեմ՝ Հովսեփը անպատասխանատու հայտարարություն է արել: Իրականում, անգամ ամենածայրահեղական դիրքորոշումներ ունեցող բազմաթիվ գործիչների հետ համատեղ՝ քաղաքական ճանապարհ ենք անցել, վստահ եմ՝ դեռ անցնելու ենք Հովսեփի հետ Բրյուսելում՝ ԵԺԿ-ի շրջանակներում, ուստի ես զերծ կմնամ այն քաղաքական մոլուցքից, որը մեր քաղաքական մշակույթում ընդունված է եղել, այն է՝ պիտակավորումներին պատասխանել պիտակավորումներով»:
Մանրամասնեորը՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=DBro8Kmw7Z4