Վարչապետը չի կայացնում որոշումները
՛՛Վարչապետը չի կայացնում որոշումները, որոշումներ կայացնելու մանդատ ունի նախագահը: Վարչապետն ունեցել է իր տեակետը, դրա մեջ ի՞նչ վատ բան կա, նա ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր ունի մեկ այլ կարծիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե Մաքսային միությունն առավել հարմար տարբերակ է Հայաստանի շահերի համար, ինչու էր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել, որ Մաքսային միությանը Հայաստանը չի կարող անդամակցել, քանի որ անդամ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի:
Արդյոք կարելի է ստեղծված իրավիճակում վարչապետի հրաժարական, Բաղդասարյանն արձագանքեց.
՛՛Վարչապետը իր պաշտոնում հանգիստ աշխատում է, թողեք թող աշխատի՛՛: